Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
04/11/2021
share

Վտանգավոր թափոններ բնակավայրի հարևանությամբ․Գեղանուշ

Կապան քաղաքի հողի էկոլոգիական վիճակը 2007թ-ի տվյալներով ճգնաժամային է եղել: 2007թ. հրատարակված «ԳԵՈ-Կապան. Հանքարդյունաբերության պոչամբարների և Կապանի պղնձի կոմբինատի գործունեության ազդեցության գնահատումը Կապան քաղաքի շրջակա միջավայրի վրա (Սյունիքի մարզ) աշխատության համաձայն`  Կապան քաղաքի հողերում պղնձի միջին պարունակությունները գերազանցում են ՍԹԿ–ն 4.1 անգամ, մկնդեղինը` 4.0 անգամ, նիկելինը` 2.5 անգամ, կապարինը` 2.4 անգամ և մոլիբդնինը` 1.94 անգամ: Նշված նյութերի գերազանցումը կարող է վտանգ ներկայացնել պոչամբարների մերձակա բնակավայրերի բնակչության կյանքին ու առողջությանը, ասում է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը։
Կապան խոշորացված համայնքի Գեղանուշ բնակավայրի տարածքում է գտնվում Գեղանուշի պոչամբարը, որտեղ թափվում են «Չաարատ Կապան» գործարանին պատկանող  Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրից արդյունահանված եւ վերամշակված հանքաքարի թափոնները:
Պոչամբարը շահագործման է հանձնվել 2007թ-ին, հին պոչամբարի տարածքում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) վարկային միջոցներով, որը, որպես նախագիծ էկոլոգիական նշանակություն ունի: 2012թ. Գեղանուշի պոչամբարի պոչատար խողովակաշարը երեք անգամ վթարվել է, ինչի արդյունքում պոչերը լցվել են շրջակա միջավայր:

Գեղանուշ համայնքի բնակիչները դեմ են եղել, որ իրենց բնակավայրին կից պոչամբար կառուցվի, սակայն, ինչպես նշեցին, իրենց կարծիքը հաշվի չի առնվել, -«Ոչ հանդիպել են ժողովրդին, ոչ՝ ասել են կարելի է, չի կարելի, ոչ ժողով են արել»,-ասում է Գեղանուշի բնակիչ Գուրգեն Հայրապետյանը։ «Գյուղացիները դեմ էին, դրա համար ստորագրահավաք արին, որ դեմ են պաչամբարի ծավալների մեծացմանը, բայց ոչ մի արդյունք չստացան»,-հավելում է բնակիչը։
Գյուղի հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, սակայն գյուղացիները չեն կարողանում անասնապահությամբ զբաղվել, արոտավայրերն ու այգիները մնացել են պոչամբարի տակ։ Գյուղում այլ տարածք չկա, ստիպված անասունները հենց պոչամբարի հարևանությամբ են արածում։ Եղել են դեպքեր, երբ անասուն է ընկել պոչամբարի մեջ, մի կերպ են փրկել։
Ասում են՝ նաև ծառերի բերքատվությունն է ընկել։ Բացի այդ, ստացած բերքն էլ չեն կարողանում իրացնել։ «Կարտոֆիլ ես տանում քաղաք՝ չի վաճառվում, կանաչի ես տանում՝ չի վաճառվում, որ իմանում են Գեղանուշինն է՝ չեն առնում։ Ժողովրդի մեջ արդեն նստած է էն, որ մոտիկ ցանած բերքը թունավոր է ու էլ բան չեն ցանում», ասում է Գեղանուշի բնակիչ Արթուր Էլչյանը։
Այդ է պատճարը, որ մարդիկ այլևս չեն ցանկանում գյուղատնտեսությամբ զբաղվել, իսկ ապրուստի այլ միջոցներ չկան։ Ասում են՝ ոչ մի փոխհատուցում գյուղը չի ստանում։
«Մեզ գումար պետք չի, բայց գոնե մի բանով փոխհատուցեն, ապահովագրություն լինի, թեկուզ, մարդկանց առողջությունը վատացել է, կյանքի տևողությունն է կրճատվել»,-ասում է Իվան Կոստանդյանը։
Բնապահպան -իրավաբան Նազելի Վարդանյանն ասում է, որ մեր երկրում առողջության վրա ազդեցության գնահատում չի իրականացվում, այնինչ անհրաժեշտ է նոր նմուշառումներ կատարել։ Այլապես, այսպես երկար չի կարող շարունակվել, պոչամբարը անընդհատ ընդլայնվելու է, գյուղը կորցնելու ենք։ Դրա համար պետք է պահանջատիրություն լինի։ Գոնե մարդկանց առողջության ապահովագրություն լինի»։
«Մենք կարող ենք մտածել, որ այս պահին այլ խնդիրներ ունենք, բայց սա էլ է կարևոր, դուք պետք է առողջ լինեք, որ կարողանաք, ձեր իրավուքններին տեր կանգնել»,- ասում է «Համայնքային համախմբման և աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը։ Կարևորելով հողի, ջրի, կենսանյութերի նոր հետազոտությունների իրականացումը, որպեսզի ստացված ապացուցողական բազալով հնարավոր լինի վերացնել առկա օրենսդրական բացերը, և հասնել նրան, որ ապահովագրության կամ այլ միջոցներով փոխհատուցվի մարդկանց պատճառված առողջական ու այլ վնասները։   

cvmedia.am

 

 

4

6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
facebook sharing button facebook